Համաձայն նոր հետազոտության՝ շաբաթական 2-3 անգամ ընկույզ ուտելու դեպքում հնարավոր է ¼-ով կրճատել 2-րդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 140 հզ. ամերիկուհի: Հայտնաբերվել է, որ ընկույզի ամենօրյա օգտագործումը կարող է ներկայում մեծ տարածում ունեցող հիվանդություններից հզոր պաշտպանիչ միջոց լինել: Այն կանայք, ովքեր շաբաթական թեկուզ երկու անգամ 28 գ ընկույզ են օգտագործել, նրանց մոտ 24 %-ով քիչ է եղել 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդանալու հավանականությունը, քան նրանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն կերել:
Ավեի վաղ հետազոտություն էր անցկացվել շաքարախտի հավանականության նվազեցման վրա ընկույզի ազդեցության որոշման համար: Բայց այս հետազոտությունն ամենալայնածավալն է եղել: Չնայած, այն հիմնվել է միայն կանանց շրջանում անկացված հետազոտության վրա, բայց, ամենայն հավանականությամբ, նույն արդյունքները ցույց կտան նաև տղամարդիկ:
Շաքարախտը չբուժելու դեպքում այն կարող է սրտի կաթվածի, կուրության կամ էլ անդամահատության պատճառ հանդիսանալ: Շաքարախտի զարգացման հավանական պատճառ կարող են լինել ավելորդ քաշը, ոչ ակտիվ կենսակերպը և սխալ սննդակարգը:
Բանն այն է, որ ընկույզը հարուստ է ճարպաթթուներով, որոնք նվազեցնում են բորբոքումներն օրգանիզմում և պաշտպանում են սրտի հիվանդություններից, քաղցկեղից, շաքարախտից:









































