Համացանցում հայտնվել է գիրք-ուղեցույց քաղաքական գործիչների համար, որը նրանց կսովորեցնի Twitter-ում նրբանկատ գրառումներ կատարելու սկզբունքները: Այս մասին գրում է The Verge-ն:
Սոցցանցի թիմի կողմից թողարկված գիրքը ստացել է «Twitter-ի ղեկավարությունը՝ կառավարության և ընտրությունների համար» անվանումը: Այն քաղաքական գործիչներին և նրանց ենթականերին կսովորեցնի գրագետ օգտվել Twitter-ից: Գիրքը կոչված չէ քաղաքական գործիչներին բացատրելու, թե ինչպես պետք է խուսափել քաղաքական սխալներից: Այն միայն Twitter-ում օգտահաշիվը ճիշտ վարելու ուղեցույց է:
«Մարդիկ հաճախ են մեզ դիմում հարցերով, թե ինչպես ճիշտ օգտվել Twitter-ից»,- ասել է Twitter-ի մենեջեր Բրիջիթ Քոյնը:







































