Սիրիայի բանակը պատրաստվում է Համա գավառում ծավալուն հակաահաբեկչական օպերացիայի, հաղորդում է RIA Novosti-ն: Այս մասին հայտարարել է Համայի հարավային մասում գտնվող զրահատանկային զորամասի հրամանատար Բասամ Ահմադ Մայրուբը:
«Առաջիկայում մենք ծավալուն օպերացիա ենք սկսում Համա գավառի հարավային մասում ահաբեկչական խմբավորումների դեմ: Սիրիայի բանակը կիրականցնի ցամաքի վրա խնդիրը»,- ասել է նա: Նա նաև ընդգծել է, որ սիրիացի զինվորականներն օդից աջակցություն են նախատեսում:
Հրամանատարության գերխնդիրներից է Հոմս և Համա խոշոր քաղաքներն իրար կապող մայրուղու վնասազերծումը: Քաղաքները գտնվում են կառավարական զորքերի վերահսկողության տակ:








































