Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, որոնք պատրաստում է Իրանն, ուղղված են Եվրոպայի և ԱՄՆ-ի դեմ, այլ ոչ թե միայն Իսրայելի դեմ: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է RIA Novosti-ն:
«Մի կարծեք, թե Իրանը սպառնալիք է միայն Իսրայելի համար: Իրանը պատրաստում է նաև միջուկային մարտագլխիկներով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Իրանն արդեն ունեցել է հրթիռներ, որոնք հասել են Իսրայելի տարածքին, այնպես որ, այդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, որոնք պատրաստում է Իրանը, նախատեսված են ոչ միայն մեզ համար, դրանք նախատեսված են ձեզ համար»,- ասել է Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում իր ելույթի ժամանակ:









































