Եվրամիությունը հրաժարվում է ռոումինգից և բոլորին երաշխավորում է համացանց: Համաձայն ԵՄ խորհրդի նոր վճռի` 2017-ի կեսերից ԵՄ երկրների ներսում ռոումինգը կչեղարկվի:
Վճիռը դեռևս Եվրախորհրդարանի կողմից պետք է հավանության արժանանա, սակայն, հավանական է, արդեն հոկտեմբերի ավարտին այն կընդունվի:
Օրենքի գլխավոր կետերից մեկն այն է, որ ԵՄ ընդհանուր կանոնների մեջ առաջին անգամ դրույթ է սահմանվում Եվրոպայի յուրաքանչյուր բնակչի համար առանց խոչընդոտի համացանց մուտքի համար երաշխիքների վերաբերյալ:








































