Նորապսակները սեքսուալ կրակը պահպանում են ընտանեկան կյանքի միայն առաջին 12 ամիսների ընթացքում: Այսպիսի եզրակացության են եկել Մյունխենի համալսարանի գիտնականները, հայտնում է rosbalt.ru-ն:
Գիտնականները դա բացատրում են այն բանով, որ առաջին տարին զուգընկերները ուսումնասիրում են միմյանց սեքսուալ վարքը` որն էլ նրանց կյանքը դարձնում է ավելի հետաքրքիր:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 16 տարի համատեղ կյանքից հետո սեքսուալ հարաբերությունները դառնում են 3 անգամ ավելի չբավարարված: Սիրահարվածության քիմիան ժամանակի հետ բավականին կորցնում է իր ուժը, իսկ զգացմունքները վերափոխվում են ավելի հասուն սիրո:









































