Իջևանցի գործարար Վազգեն Գաբրիելյանի հիմնադրած «Վերնածածկ» ընկերությունը սնանկացել է Իջևանի տարածքային հարկային մարմնի պահանջով։ Հարկային մարմինը մարզային ընկերության հանդեպ ահռելի՝ 322.4 մլն դրամի պահանջ է ներկայացրել։
«Վերնածածկը» Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել այս տարվա հուլիսի 9-ին։









































