Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան նշել է, որ անում է հնարավորը՝ ոտքի վնասվածքից որքան հնարավոր է արագ վերականգնվելու համար:
«Մտածում եմ միայն այն մասին, որպեսզի որքան հնարավոր է շուտ շարք վերադառնամ: Չեմ փորձում հասկանալ, թե ինչպես դա կատարվեց, բայց դասեր եմ քաղում կատարվածից: Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Ինյեստան:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի Լևերկուզենի «Բայեր»-ի դեմ հանդիպմանը: Նա շարքից դուրս է մնացել շուրջ 4-6 շաբաթով:










































