Քրիշտիանու Ռոնալդուն աչքի է ընկել Չեմպիոնների լիգայի իր 57-րդ հանդիպմանը: Պորտուգալացին առաջատար է խաղերի քանակով, որոնց շրջանակներում գոլեր է խփել:
Ռաուլի ակտիվում 56 խաղ է: Լիոնել Մեսսին այդ ցուցանիշով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 48 խաղով:
Ռոնալդուն Ռաուլին շրջանցել է նաև «Ռեալ»-ի կազմում եվրագավաթային խաղերում խփած գոլերի քանակով: Նա 68 գոլ է խփել, իսպանացի ֆուտբոլիստը՝ 67:







































