34-ամյա Փերիս Հիլթոնը 2016-ին մտադիր է ամուսնանալ, հաղորդում է Popcornnews-ը:
Գեղեցկուհին պատրաստ է կյանքը կապել ներկայիս զուգընկերոջ` շվեդ գործարար Թոմաս Գրոսի հետ: Նրանց սիրավեպը 4 ամիս է, ինչ շարունակվում է: Փերիսը նրան կատարյալ տղամարդ է համարում:
«Փերիսը ծրագրում է ամուսնանալ արդեն հաջորդ տարի: Նա 35 տարեկան կդառնա և պատրաստ է վերջ դնել ազատ կյանքին ու ընտանիք կազմել»,- ասել է աղբյուրը:








































