Իտալիան պատրաստ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարել Ռուսաստանի հետ միասին: TASS-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի համապատասխան կոմյունիկե են ընդունել 2 երկրների խորհրդարանականները:
«Հանձնաժողովի նիստի արդյունքներով մենք ստորագրել ենք համատեղ կոմյունիկե, որում ասվում է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի անհրաժեշտության, գլխավոր ահաբեկչական սպառնալիքի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի լայն միջազգային կոալիցիայի ստեղծման և կարգավորման քաղաքական լուծումների որոնման անհրաժեշտության մասին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան և Լիբիան»,- այդ տեղեկությունը մեկնաբանել է Ռուսաստանի Պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը ռուս-իտալական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքներով:









































