Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հոգեբանական վիճակի մասին: Մասնագետի կարծիքով՝ ֆուտբոլիստին չի անհանգստացնում այն փաստը, որ ընթացիկ մրցաշրջանում գոլեր է խփել դեռ ընդամենը երկու խաղերում:
«Ռոնալդուն չի անհանգստանում: Նա լավ է խաղում: Ինչպես նաև ամբողջ թիմը: Գոլային պահեր միշտ էլ ստեղծում ենք: Պարզապես, պետք է աշխատենք արդյունավետության վրա:
Ռոնալդուն գոլեր խփելու շանսեր ունի: Վստահ եմ, որ նա կանի դա: Քրիշտիանուն գոլերի երշախիք է: Նա լիովին վստահ է գործում»,- AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:






































