Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 57 վճիռ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի (www.echr.am) բացմանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Գ ևորգ Կոստանյանը: «Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ ՄԻԵԴ-ում ընդունված վճիռներով դիմումատուների կողմից ընթացիկ տարվա սեպտեմբերի 28-ի դրությամբ ներկայացվել է ընդհանուր շուրջ 15միլիոն եվրոյին համարժեք փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է շուրջ 806 հազար եվրոն` ընդհանուր պահանջների շուրջ 5,4 տոկոսը: Բավարարված գումարից 306 հազար եվրոն, այսինքն բավարարված գումարի շուրջ 38 տոկոսը, վճարվել է ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`շեշտեց նա` հավելելով, որ ՄԻԵԴ-ի կողմից վարվող հաշվառման տվյալների համաձայն` 2002-2014 թթ. դրությամբ ՀՀ դեմ ներկայացվել է ավելի քան 2000 գանգատ:











































