Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում «Օլիմպիակոս»-ին 2:3 հաշվով զիջելուց հետո Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրաժարվել է պարտության համար մեղադրել դարպասապահ Դավիդ Օսպինային:
«Դարպասապահը կարող է սխալվել, բայց դրանով չի կարելի բացատրել մեր պարտությունը: Դարպասապահները երբեմն անփույթ են լինում: Նման դեպք կատարվել է նաև Պետր Չեխի հետ:
Կարծում եմ՝ մենք դեռ կարող ենք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել, չնայած դժվար կլինի»,- «Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:







































