Նյու Դելիի և հարակից Ռաջաստան նահանգի անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստության՝ կապված նախապատրաստվող ահաբեկչությունների մասին հատուկ ծառայությունների ստացած տեղեկատվության հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Հաղորդվել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինները կարող են փորձել օգտվել Հնդկաստանում մոտեցող կրոնական տոնական սեզոնից՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում պայթյուններ իրականացնելու համար։ Հետախուզության տվյալներով՝ այդ նպատակով 12-13 զինված գրոհայիններ Արաբական ծովով ուղևորվել են Հնդկաստան, ափ ոտք դրել Գուջարաթ նահանգում, այնուհետև հասել հնդկական մայրաքաղաք։
Ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր օբյեկտներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, այդ թվում՝ օդանավակայաններում, էլեկտրակայաններում։ Քաղաքում անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։











































