Սպիտակ տունը համարում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է այսուհետև էլ ղեկավարի երկիրը, սակայն մեղմելով ձևակերպումը` նրա հետագա ղեկավարումը անվանել է «ոչ պրակտիկ», հայտնում է RIA Novosti-ն:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` «պրակտիկ չէ, որ Ասադը շարունակի մնալ Սիրիայի ղեկավար»: Միաժամանակ, ըստ Սպիտակ տան հայտարարության, պահանջվում է «կառավարվող քաղաքական վերափոխում», որի ժամանակավոր շրջանակները նախկինի պես մնում են անորոշ:
ԱՄՆ-ն արդեն չորս տարի է ձգտում է Ասադի հեռացմանը և Սիրիայի իշխանափոխությանը:











































