Հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Twitter սոցկայքում միկրոբլոգ է բացել և արդեն գրել իր առաջին հրապարակումը:
«Այժմ դուք ինձ լսո՞ւմ եք»,- ասվում է նրա հրապարակման մեջ:
Իր հաջորդ գրառման մեջ նա մեկնաբանել է այն լուրը, որ Մարսի վրա հեղուկ ջուր է հայտնաբերվել:
«Ի՞նչ եք կարծում` նրանք կստուգեն սահմանին անձնագրերը»,-կատակել է նա Twitter-ում:
Twitter-ում նա դեռևս հետևում է միայն ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության էջին:









































