«Հանդիպման փաստն ինքնին դրական է, բայց թե ինչ արդյունքի կբերի, դա իրենք՝ նախագահները պիտի ասեն: Որքան ես տեղյակ եմ՝ իրենք հանդիպումը գնահատել են կառուցողական, սակայն Ռուսաստանի նախագահի խոսքից պարզ է, որ դեռ հարցեր կան, մասնավորապես՝ սիրիական հակամարտության հարցի հետ կապված դիրքորոշումների առումով»,- գնահատելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Օբամա-Պուտին հանդիպումը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
«Թեև Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները դեռ շարունակվելու են և լուծումներ դեռ չեն գտնվել, սակայն հանդիպման փաստն ինքնին դրական է»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:












































