Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Աննա Բրասերը երեկ ԵԽՎՎ-ի նիստում քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ կապված մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի հետ։
Նա հայտարարել է, որ Եվրոպայի Խորհրդի անդամ մի շարք երկրներում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները ենթարկվում են ճնշումների ու հալածանքների, ինչն անթույլատրելի պրակտիկա է։
Բրասերը նման փաստերի թվում հիշատակել է նաև իրավապաշտպան Անար Մամեդլիին՝ նրան անվանելով քաղբանտարկյալ։ Բրասերն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանական այցի ժամանակ փորձել է հանդիպել Մամեդլիի հետ, սակայն մերժում է ստացել. «Ադրբեջանում իրավունքների ու ազատությունների սահմանափակումն ու մշտական վատթարացումը վկայում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին։
Ոչ վաղ անցյալում Լեյլա ու Արիֆ Յունուսների, Խադիջա Իսմայիլովայի դատավճիռները չափազանց մտահոգում են մեզ։ Վաղուց եկել է ժամանակը, որ Ադրբեջանն արմատականորեն փոխի իր վերաբերմունքը մարդու իրավունքների հանդեպ, վերացնի իրավական համակարգի գործունեության հարցում առկա խնդիրները և հարգանք ցուցաբերի ԶԼՄ-ների ազատության ու ազատ հանրահավաքների հանդեպ»։
Խոսելով նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին՝ Բրասերն ընդգծել է, որ Բաքվի կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների անհրաժեշտ քանակը թույլ չի տալիս եզրակացնել, որ այդ ընտրությունները կանցկացվեն Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին ու այդ կազմակերպության առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին համապատասխան։








































