Բրազիլացի լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն խզել է պայմանագիրը «Ֆլումինենսե»-ի հետ։ Կողմերը պայմանագիրը խզել են փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին տեղեկացնում է բրազիլական ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա Ռոնալդինյոն «Ֆլումինենսե»-ի հետ պայմանագիր ստորագրել էր հուլիսին։ Համաձայնագիրը գործելու էր մինչև 2016թ․ դեկտեմբեր։
Բրազիլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման։ Ռոնալդինյոն կարող է մարզական կարիերան շարունակել Թուրքիայում։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է «Անտալյասպոր»-ը։










































