Կուբան և ԱՄՆ-ն սկսել են հարաբերությունների «նորմալացման երկար գործընթաց», որի ավարտի համար պահանջվում է էմբարգոյի քաղաքականությունից հրաժարում, Գուանտանամոյի բազայի վերադարձ և ԱՄՆ-ի կողմից կուբացի ժողովրդին հասցված վնասի փոխհատուցում՝ հայտարարել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարել են ավելի քան 50 տարի տևած դադարից հետո հարաբերությունների նորմալացման կուրսի մասին։ Հուլիսի 20-ին դեսպանատներ բացվեցին Հավանայում և Վաշինգտոնում։








































