Չեխիայի վարչապետ Բոգոսլավ Սոբոտկան հայտարարել է, որ անցած չորեքշաբթի ԵՄ-ի գագաթնաժողովում քննարկումները ցույց տվեցին, որ ԵՄ անդամ երկրներից ոչ մեկը կողմ չէ ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողություններ սկսելուն, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք արդեն վկան ենք եղել Իրաքում ռազմական միջամտության, մի քանի տարի է մասնակցում ենք Աֆղանստանում ընթացող գործողություններին, եղել է նաև ռազմական միջամտություն Լիբիայում, այժմ մենք տեսնում ենք այդ ամենի արդյունքը: ԵՄ գագաթաժողովի քննարկումները հաստատեցին որ եվրոպական ոչ մի երկիր կողմ չէ Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողությունների»,- ասել է Սոբոթկան:
Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն ուզում է լուծում տալ ներկա արտագաղթի ճգնաժամին, ապա անհրաժեշտ է պարտության մատնել կամ թուլացնել ԴԱԻՇ-ին: Սակայն գլխավոր խոսքն այստեղ, նրա կարծիքով, պատկանում է նախ և առաջ արաբական պետություններին:








































