Լևերկուզենի «Բայեր»-ի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
««Բարսելոնա»-ն նման է «Բավարիա»-ին: Կարծում եմ, որ «Բավարիա»-ի դեմ հանդիպումներում ստացած փորձը կօգնի մեզ հավասար պայքար մղել «կապտանռնագույններ»-ի հետ:
Հուսով եմ, որ մենք կկարողանանք գոլի հեղինակ դառնալ: Կփորձենք հետաքրքիր հանդիպում անցկացնել»,- հայտարարել է Շմիդտը:










































