Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյի 70-րդ նստաշրջանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն նախկինի պես ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրման լուրջ հեռանկարներ է տեսնում, հայտնում է interfax.ru-ն:
Ռուսաստանի առաջնորդի խոսքով. «ի հակադրություն «էքսկլյուզիվ» քաղաքականության՝ Ռուսաստանն առաջարկում է տարածաշրջանային տնտեսական նախագծերի ներդաշնակություն, այսպես կոչված՝ ինտեգրացիայի ինտեգրացիա հիմնված միջազգային առևտրի թափանցիկ սկզբունքների վրա»:
«Որպես օրինակ կբերեմ Չինաստանի կողմից «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնության շուրջ ԵՏՄ-ի հետ համագործակցության ծրագիրը»,- ավելացրել է Պուտինը:









































