Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում կայացած «Կարպի»-ի հետ խաղում (5:1) «Ռոմա»-ն կադրային կորուստներ է կրել։
Թիմի լեգենդար հարձակվող, 39-ամյա Ֆրանչեսկո Տոտտին ազդրի մկանների վնասվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 1 ամսով։
Աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով մի քանի շաբաթ չի խաղա բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Շարքից դուրս է մնացել նաև Սեյդու Կեյտան՝ ստանալով ազդրի վնասվածք։







































