«Թալիբան» շարժման գրոհայինները Աֆղանստանի հյուսիսում մի քանի պետական շինություններ են զավթել։ Այս մասին հայտնում է աֆղանական ToloNews գործակալությունը։
Հաղորդվում է, որ ծայրահեղականները գիշերը հարձակում են սկսել հանրապետության խոշորագույն քաղաքներից մեկի՝ Կունդուզի վրա։
Նրանց հաջողվել է զավթել նահանգային խորհրդի շենքը, ինչպես նաև հիվանդանոց։
Հարձակման հետևանքով զոհվել են 4 խաղաղ բնակիչներ, ևս 47-ը վիրավորվել են։ Ուժայինների հաջողվել է ոչնչացնել ավելի քան 20 թալիբի։ Անվտանգության ծառայության առնվազն 4 աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։
Չհաստատված տեղեկություններով՝ գրոհայինների գործողություններով պայմանավորված՝ քաղաքից տարհանվել են ԱՖղանստանում ՄԱԿ-ի առաքելության և մի շարք այլ ոչկառավարական կազմակերպությունների աշխատակիցներ։








































