Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ և քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրագործմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպմանը բարձր է գնահատվել երկու հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և կարևորվել համատեղ ծրագրերի իրականացումն ու համագործակցության ընդլայնումը:
Անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք փոխայցելություններին, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:








































