Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում Սյունիքի մարզի Դարբաս գյուղում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Սյունիքի մարզի Դարբաս համայնքում մասնակցել են Կարապետյանների կիսակառույց տան շինարարությանը:

Կարապետյանների ընտանիքը փոքր է. երեք եղբայր են: Նրանք որբացել են, երբ մեծը՝ Վրեժն, ընդամենը տասնչորս, իսկ կրտսերը՝ Հայկը, տասը տարեկան էր : Ծնողների ողբերգական մահից երկու տարի անց վախճանվել են նաև տատն ու պապը, ում խնամակալության տակ էին մնացել եղբայրները:

Չնայած կյանքի դժվարություններին, Վրեժը՝ մեծ եղբայրը, կարողացել է հոգ տանել կրտսեր եղբայրների համար` կազմակերպելով նրանց խնամքը: Զուգահեռաբար՝ սկսել է կիսակառույց տան շինարարությունը:

«Մեր ընտանիքի համար խորհրդանշական են դարձել հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսի խոսքերը՝ «ճակատագիրը սիրում է քաջերին» (fortes fortuna (ad)iuvat): Փորձում ենք քաջ լինել: Իմ ամենամեծ երազանքն է եղել տուն կառուցել եղբայրներիս և ինձ համար: Տուն, որտեղ կապրենք իսկական ընտանիքի պես: Այսօր այդ երազանքն իրականություն է դառնում»,- ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը: Նա, ի դեպ, դեռ կիսակառույց շինության պատին գրել էր այդ խոսքերը՝ այն կարգախոս դարձնելով իր ու եղբայրների համար:

«Այս տղաների ուսերին կյանքը հիրավի անասելի բեռ է դրել. դժբախտություն՝ դժբախտության հետևից: Այս երիտասարդները, սակայն, չեն հուսահատվել և այսօր տուն են կառուցում: Կառուցում են ապագա: Հուսով եմ, որ շուտով այս տան անդամների թիվն էլ կավելանա և վեմի պես ամուր այս երեք սյուների վրա կկառուցվի հայկական մի նոր օջախ, որի ծուխն անմար կլինի»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ՝ այս տարի վերանորոգվել և/կամ կառուցվել է 40 բնակարան՝ 40 ընտանիքի համար:

«Յուրաքանչյուրի ամենաոխերիմ թշնամին իր ներսում է: Մենք այն անվանում ենք անտարբերություն: Կարապետյանների տան շինարարության գործում մեր կազմակերպության, ինչպես նաև բոլորիս անհատական ներդրումը բխում է մեր ներքին համոզմունքից. անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել հեռավոր գյուղի ընտանիքին, որն այս դժվարին պայմաններում վճռել է հայրենի հողում տուն կառուցել՝ խորհրդանշելով կյանքի նոր սկիզբը: Պետք է ուշադրության կենտրոնում պահել հավասարապես թե՛ գյուղական համայնքները, թե՛ մայրաքաղաքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ ծրագիրն իրականացնում է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»: Այս համագործակցության շնորհիվ՝ 2007թ.-ից մինչև օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:

IMG_9194

IMG_9223

IMG_9260

IMG_9291

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում