Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է «Պորտու»-ի հենակետային կիսապաշտպան Ռուբեն Նևեսի ծառայություններով:
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ «արքայական ակումբ»-ը ցանկանում է շրջանցել Լոնդոնի «Չելսի»-ին՝ 18-ամյա տաղանդի տրանսֆերի դիմաց պատրաստ լինելով վճարել նվազագույնը 29 մլն ֆունտ: Իսպանական գրանդի ղեկավարները ցանկանում են գործարքն իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հավելենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը «Պորտու»-ի սան է և ակումբի առաջին թիմ տեղափոխությունից անմիջապես հետո տեղ է գտել հիմնական կազմում:





































