Uber-ը շարունակում է ընդլայնել իր գործառույթները: Uber առցանց-տաքսի ծառայությունը թեստավորում է տոնակատարությունների և երեկույթների սպասարկման նոր ֆունկցիան, հայտնում է Bloomberg-ը:
Ներկայումս ծառայությունը հասանելի է սահմանափակ թվով հաճախորդների համար, որոնցից շատերն ընդգրկված են գործարար ոլորտում:
Ընկերության բլոգի տեղեկատվության համաձայն՝ Սան Ֆրանցիսկոյի գրասենյակը պատրաստվում է սպասարկել կորպորատիվ երեկույթները, ճաշկերույթներն ու հարսանիքները:








































