Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Թեո Ուոլքոտը գովեստի խոսքեր է հղել իր թիմակցի՝ Ալեքսիս Սանչեսի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ալեքսիսը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա փայլուն աշխատանք է կատարում և նույնիսկ գոլ չխփելու դեպքում նա մեծ օգուտ է տալիս «Արսենալ»-ին:
Կարծում եմ, որ նա ապագայում դեռ շատ գոլեր է խփելու: Նա նույնպես գիտի իր գոլային երաշտի մասին, սակայն դա չի խանգարում նրան փայլել Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- հայտարարել է Ուոլքոտը:







































