Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրազիլիայի, Հնդկաստանի ու Ճապոնիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եկել է ՄԱԿ ԱԽ-ում բարեփոխումներ անելու ժամանակը, ինչը կարտացոլի 21-րդ դարում համայն աշխարհում իշխանության վերաբաշխումը:
«Մեզ անհրաժեշտ են աշխատանքային նոր մեթոդներ՝ խնդիրները լուծելու համար, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում, ինչն էլ ավելի լավ կարտացոլի իրական իշխանությունն աշխարհում։ Մենք պետք է գործենք ավելի խելամիտ և գտնենք դաշնակիցներ՝ մեր նպատակին՝ բարեփոխումներին հասնելու համար»,- ասել է նա։








































