Monday, 29 04 2024
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում

Սևանում մարդկանց աչքի առաջ Արմանը, Սարմենը, Հայրապետը, Սևակն ու Վահանը աղջիկ են փախցրել Լեռնիկի համար

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Լեռնիկ Պետրոսյանի ու նրա հինգ հանցընկերների գործի դատական քննությունը:

Վեց ամբաստանյալների գործողություններից մեկ տուժած կա՝ աղջիկը՝ Ասյան (անունը փոխված է), ում փորձել են առևանգել՝ Լեռնիկի հետ ամուսնության նպատակով:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի դեկտեմբերին մահացել է Լեռնիկի հայրը: Լեռնիկն ապրել է հիվանդ մոր հետ: Ցանկացել է ամուսնանալ:

2015 թվականի հունվարին իրենց գյուղում հարսանյաց մի խնջույքում 30-ամյա Լեռնիկը տեսել է 23-ամյա հարսնաքրոջը՝ Ասյային, ու շատ է հավանել: Որոշել է ամուսնանալ հենց նրա հետ:

Փետրվար-մարտ ամիսներին Լեռնիկն իր հարազատների հետ գնացել է խնամախոսության, խնդրել են աղջկա ձեռքը, բայց աղջկա ծնողները չեն համաձայնել, աղջկա հայրն ասել է, թե տվյալ պահին հարսանիք անելու ֆինանսական հնարավորություններ չունի: Լեռնիկն աղջկա հետ չի շփվել, նրա ցանկությունների մասին տեղյակ չի եղել, բայց չի էլ համակերպվել մերժման հետ:

Նա իմացել է, որ ապրիլի 7-ի տոնի առթիվ Ասյան իր ընտանիքի անդամների հետ այցելելու է ամուսնացած քրոջը:

Լեռնիկը որոշել է, թե վրա է հասել հարմար պահը, որ ամուսնության նպատակով առևանգի Ասյային:

Նա այս մտադրության մասին հայտնել է իր մորաքրոջ որդիներ Արմանին ու Վահանին, նաև իր քրոջ ամուսին Սարմենին, խնդրել է, որ նրանք օգնեն աղջկա առևանգումը գլուխ բերելու հարցում:

Տղամարդիկ համաձայնության են եկել, Վահանին պատկանող «Մերսեդեսով» գնացել են իրենց բնակավայրի գազալցակայանի տարածք:

Այդ ընթացքում Լեռնիկն իր մտադրության մասին հայտնել է նաև մյուս քրոջ ամուսին Հայրապետին, նրան հեռախոսազանգով կանչել է նույն լցակայան: Վերջինս իր մեքենայով ներկայացել է:

Այդ ընթացքում առևանգողների «բանակը» համալրել է նաև համագյուղացի Սևակը, ով իր օգնությունն է խոստացել ու համագյուղացի Հակոբի «ՎԱԶ-2121»-ով նույնպես շտապել է հավաքատեղի՝ գազալցակայան:

Ապրիլի 7-ի առավոտյան Ասյան իր հարազատների հետ մեքենայով գնացել է նոր ամուսնացած քրոջն այցի: Ժամը 18-ի սահմաններում բարեկամական այցն ավարտվել է, Ասյան ու իր հարազատները իրենց տուն մեկնելու նպատակով մեքենայով գնացել են հիշյալ գազալցակայան՝ մեքենան լիցքավորելու:

Ասյան իր քրոջ ու եղբոր հետ մեքենայից դուրս է եկել, քայլել են դեպի սպասասրահ:

Բայց այդ ժամանակ գազալցակայանի տարածքում գտնվող Լեռնիկը, Արմանը, Սարմենը, Հայրապետը, Սևակն ու Վահանը միահամուռ ուժերով Ասյային առևանգել են, նրա կամքին հակառակ նրան քաշելով՝ նստեցրել են Վահանի «Մերսեդեսը»:

Սևակը բռնել է Ասյայի քրոջ ձեռքից ու թույլ չի տվել, որ նա օգնի քրոջը, իսկ Հայրապետը բռնել է Ասյայի եղբորը:

Ասյայի քույրը պոկվել, իրեն գցել է այն մեքենայի մեջ, ուր ստիպողաբար նստեցրել էին Ասյային: Քույրը պինդ բռնել է Ասյայի ձեռքից: Լեռնիկը պահանջել է, որ նա իջնի մեքենայից, բայց քույրը չի իջել: Երկու քույրերին «Մերսեդեսով» տեղափոխել են Չարենցավան:

Սևակը համագյուղացու մեքենայով վերադարձել է իրենց գյուղ, Հայրապետն էլ իր մեքենայով է հեռացել: Համարել են, որ աղջկան փախցրին-պրծան:

Սակայն առևանգումից մեկուկես ժամ անց ոստիկանները առևանգողներին ու առևանգվածին հայտնաբերել և տարել են Չարենցավանի ոստիկանություն:

Առևանգման ընթացքում թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ ստացել են ոչ միայն առևանգվող աղջիկն ու նրա քույրը, այլև՝քրեծվածքների տեսքով աղջիկների կողմից վնասվածքներ է ստացել նաև առևանգող երիտասարդը՝ Լեռնիկը:

Վեց ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Առևանգման «գործընթացը» տեսանկարահանվել է գազալցակայանում տեղադրված տեսաձայնագրող սարքի կողմից:

Տուժող աղջիկը նկարագրել է, որ առևանգման ժամանակ Լեռնիկը գազալցակայանում իջել է մեքենայից, երկու ձեռքերով մեջքի կողմից բռնել է իրեն, Արմանի ու Սարմենի օգնությամբ իր կամքին հակառակ, ուժի գործադրմամբ իրեն նստեցրել են Վահանի մեքենան…

Տուժող աղջիկը ամբաստանյալների նկատմամբ դատարանում բողոք չի հայտնել:

Առևանգողներից չորսը անչափահաս երեխաների հայրիկներ են, ինչը դատարանը հաշվի է առել պատիժ նշանակելիս:

Վեց ամբաստանյալներն իրենց մեղավոր են ճանաչել, զղջացել են:

Ընդհանուր իրավասության դատարանը նրանց բոլորին դատապարտել է 4-ական տարի ազատազրկման, կիրառել է պայմանական դատապարտություն և յուրաքանչյուրի համար սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում