Ամենահին զարդարանքը. 130 000 տարի

2015թ. գիտնականները հայտարարեցին, որ գտել են աշխարհում ամենահին զարդարանքը՝ արծվի 8 չանչերը: Այն գտնվել է Խորվաթիայում, հավաքված է եղել երեք թռչուններից:
Ամենահին թագը. 4000-3300 տարի

Թագը հայտնաբերվել է Նահալ-Միշմարա գանձարկղի հետ միասին: Այդ գանձարկղում եղել է ավելի քան 400 առարկա, գտնվել է Մեռյալ ծովին մոտ անապատում 1961թ.: Սակայն գիտնականները չեն կարծում, որ թագը կրել է որևէ առաջնորդ, այլ կարծում են, որ թագը օգտագործվել է հանրային միջոցառումների, ծեսերի և հուղարկավորության արարողությունների ժամանակ:
Ամենահին կիսաշրջազգեստը. 5900 տարի

Հայկական քարանձավը վերածվել է հինավուրց շորերի պահոցի, որը հազարամյակներ շարունակ պահել է ոչ միայն հնուց պահպանված կիսաշրջազգեստը, այլ նաև կաշվե ոտնաման: Կիսաշրջազգեստը հայտնաբերվել է Հայաստանի հարավ-արևելքում՝ Արենիի քարանձավում: Գիտնականները ապշած էին, երբ կիսաշրջազգեստից ու ոտնամանից բացի գտան նաև մումիֆիկացված այծ, որը պատկանում է նույն ժամանակահատվածին, ինչ ոտնամանն ու կիսաշրջազգեստը: Եթե գիտնականների հաշվարկները ճիշտ են, ապա հայկական այծի մումիան մոտավորապես հազար տարով մեծ է Եգիպտոսում հայտնաբերվածներից:












































