Լոնդոնի հարավում այրվում է Եվրոպայի խոշորագույն մզկիթներից մեկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Լոնդոնի հրշեջ ծառայությանը: Ներկայումս հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը: Կրակի են մատնված մզկիթի առաջին երկու հարկերը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 10 հաշվարկներ: Այնտեղ են նաև շտապօգնության բրիգադները: Բժիշկների հաղորդմամբ՝ մեկ մարդ հոսպիտալացվել է շմոլ գազից թունավորվելու պատճառով:
«Բայթուլ Ֆութուհ» մզկիթը կառուցվել է 2003 թվականին: Այն տեղավորում է մինչև 10 հազար հավատացյալի և համարվում է Արևմտյան Եվրոպայի խոշորագույն մզկիթներից մեկը:
https://youtu.be/izpclfr-EqU










































