Չնայած 5 ամսական Շառլոտան հանրության առաջ հայտնվել է ընդամենը երկու անգամ՝ իր ծննդյան և կնունքի ժամանակ, փոքրիկը իսկական աստղ է դարձել: Բոլոր իրերը, որոնք որևէ կապ ունեն աղջկա հետ, ակնթարթորեն գնվում են խանութներից՝ հայտնում է vnews.agency-ն:
Այնպես որ, չկա ոչ մի զարմանալի բան նրա մեջ, որ հատուկ ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե ինչ են հագցնում երեխային: Սակայն, ինչպես պատմել է թագավորական ընտանիքի նորաձևությամբ զբաղվողը, այստեղ հետևելու բան դեռևս առանձնապես չկա: Շառլոտան զգեստ չի կրի այնքան ժամանակ, քանի դեռ չի լրացել նրա մեկ տարին:










































