Միլանի «Ինտեր»-ը 90 մլն եվրո վնաս է կրել 2014/15 թվականների մրցաշրջանում: Այդ մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Ակումբի նախագահ Էրիկ Տոհիրը ստորագրել է ակումբի ֆինանսական հաշվետվությունը՝ 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հանուսի 30-ն ընկած ժամանակահատվածը: Այն կհրապարակվի ավելի ուշ: Ակումբի նիստը տևել է շուրջ 2 ժամ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին «Ինտեր»-ը պատժվել է ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելու համար:







































