Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Նալբանդյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակում հանդիպումներ է անցկացրել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-ին ներկա գտնվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ելույթին։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Ետ-2015 ՄԱԿ-ի զարգացման օրակարգի» գագաթաժողովի բացմանը, որին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի մունը, Գերմանիայի կանցլերը, Իսպանիայի թագավորը, Եգիպտոսի, Վիետնամի նախագահները, բազմաթիվ այլ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Գագաթաժողովին ընդունվեց «Զարգացման նոր օրակարգ 2030» փաստաթուղթը, որն ուրվագծում է առաջիկա 15 տարիների համար աշխարհի զարգացման ուղենիշները։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բորգե Բրենդեի հետ։

Հայաստանի և Նորվեգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նորվեգիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը Բուլղարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դանիել Միտովի հետ էր։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացումը։

Հայատանի և Բուլղարիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվեց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Երկխոսությունը շարունակելու նպատակով Դանիել Միտովը Էդվարդ Նալբանդյանին հրավիրել է պաշտոնական այցելություն կատարել Բուլղարիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում