Sunday, 07 06 2026
12:10
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան

Երաշտ ջրհեղեղի ժամանակ

Հայաստանի տնտեսությունն այնքան աննորմալ վիճակում է, որ բազմաթիվ դրական երեւույթներ, որոնք պետք է որ զարգացնեին ու ծաղկեցնեին Հայաստանը, վերափոխվում են «ավերիչ» գործոնների: Խոսքը նախեւառաջ արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների մասին է:
Տրանսֆերտների աճը գնալով մեծանում է, թեեւ դեռ չի հասել 30-40%-ի, ինչպես դրամի արժեւորման դրամատիկ տարիներին էր (2004-2007թթ.):
Ըստ երեկ հրապարակված ԿԲ սեպտեմբեր ամսվա տեղեկագրի` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ բանկային համակարգի միջոցով փոխանցված արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների (ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակով կատարված փոխանցումների) զուտ ներհոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 12%-ով` կազմելով մոտ 730 մլն դոլար: Սակայն ակնհայտ է, որ առաջիկայում տրանսֆերտների աճի տեմպը կտրուկ մեծանալու է: Այսպես, եթե բանկային համակարգով զուտ մասնավոր տրանսֆերտների ընդհանուր աճը կազմել է 12%, ապա միայն ՌԴ-ից եկող զուտ տրանսֆերտները աճել են մոտ 27%-ով: Եվ քանի որ տրանսֆերտների 88%-ը գալիս է ՌԴ-ից, ընդ որում` ՌԴ տեսակարար կշիռը գնալով մեծանում է ընդհանուր տրանսֆերտների կազմում (նախորդ տարի այն 80% էր կազմել), ակնհայտ է, որ ռուսաստանյան տրանսֆերտների աճի տոկոսը աստիճանաբար իրեն կմոտեցնի ընդհանուր տրանսֆերտների աճի տոկոսին: Իսկ քանի որ ռուսաստանյան տրանսֆերտները հաստատուն աճի միտում են դրսեւորում, ապա ակնհայտ է, որ ընդհանուր տրանսֆերտների աճը շուտով կգերազանցի 20%-ը: Ընդ որում, եթե տրանսֆերտների հոսքը դիտարկենք տարեկան տնտեսական կտրվածքով, այսինքն` 2009թ. հոկտեմբեր-2010թ. սեպտեմբերը համեմատենք 2008թ. հոկտեմբեր-2009թ. սեպտեմբերի հետ, ապա կտեսնենք, որ զուտ մասնավոր տրանսֆերտների աճը արդեն իսկ գերազանցում է 18%-ը:
Հիմա պե՞տք է, արդյոք, ուրախանալ, որ տրանսֆերտների աճը արագանում է, թե՞ ոչ: Իհարկե, ՀՀ բնակչության առնվազն 1/3-ը «նստած» է տրանսֆերտների «ասեղի» վրա, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե չլինեին այդ տրանսֆերտները: Սակայն մակրոտնտեսական առումով, մտնելով ՀՀ, տրանսֆերտները ճնշում-արժեւորում են դրամն ու վատթարացնում արտահանման պայմանները, ընդ որում` մոնոպոլիաների պատճառով էլ ներմուծվող ապրանքների գները ՀՀ-ում չեն իջնում: Բացի այդ, մտնելով ՀՀ ու «ավերածություններ» անելով տնտեսությունում` այդ տրանսֆերտներն ամբողջությամբ փախնում են այստեղից` կապիտալի արտահանման տեսքով: Այսինքն` տրանսֆերտները ինչպես եկել, այդպես էլ գնում են (իհարկե, արդեն կենտրոնացված մի քանի օլիգարխի ձեռքում)` ձեռքի հետ էլ վնասելով մեր արտահանմանը:
Փորձագետները ՀՀ-ից կապիտալի արտահոսքի ծավալները (800 մլն-ից 1.5 մլրդ դոլար) հենց տրանսֆերտների հիման վրա էլ գնահատում են: Այս ամենը կարող էր տեղի չունենալ, եթե ՀՀ-ն ունենար արդյունավետ գործող կապիտալի շուկա: Այդ դեպքում տրանսֆերտները ոչ միայն չէին փախնի եւ կվերածվեին ներդրումների, այլեւ փոխարժեքի կուրսի տատանումները այսքան ցավոտ չէին լինի: Իսկ քանի որ կապիտալի շուկայի ձեւավորումը մեզ չի «սպառնում», մնում է հետեւել, թե ինչպե՞ս է տրանսֆերտների հերթական «գրոհը» վերացնելու այն փշրանքները, որ մնացել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաներից, ադամանդագործությունից եւ թեթեւ արդյունաբերությունից: Իհարկե, մեր իշխանությունները ցանկության դեպքում կարող են թույլ չտալ, որ դրամն արժեւորվի ու ոչնչացնի վերոնշյալ ճյուղերը: Մեխանիզմը շատ պարզ է` ԿԲ-ն շուկայից դրամով գնում է այդ տրանսֆերտային դոլարները, որի արդյունքում շրջանառության մեջ դրամի քանակությունը մեծանում է: Բայց որպեսզի այդ մեծացած դրամի զանգվածը չհանգեցնի բարձր գնաճի, Ֆինանսների նախարարությունն էլ պետական պարտատոմսեր է թողարկում եւ շրջանառությունից հանում այն դրամը, որ բաց էր թողել ԿԲ-ն: ԿԲ ներկայացուցիչները երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած միշտ բղավում են, թե եթե ԿԲ-ն տրանսֆերտային դոլարները շրջանառությունից հանի, ապա գնաճն աննախադեպ տեմպերի կհասնի: Բայց սա, իհարկե, կիսաճշմարտություն է, քանի որ համապատասխան պետական պարտատոմսերի թողարկմամբ նման սցենարը կբացառվի: ԿԲ-ի անկախության վերաբերյալ հեքիաթները այս դեպքում հավատ չեն ներշնչում, քանի որ բոլորն էլ գիտեն` այս երկրում ցանկացած նման տիպի որոշում կայացնում են հաշված թվով մարդիկ: Իսկ, ինչպես ցույց է տալիս փորձը, այդ մարդիկ այս մեխանիզմը չեն կիրառի:
Այս ամենի մեջ ամենաողբերգականն էլ այն է, որ Հայաստանը «փողի սով» է զգում: Այսպես, դրամի զանգվածի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը Հայաստանում չի գերազանցում 17-18%-ը, եւ այս ցուցանիշով մենք զիջում ենք ոչ միայն զարգացած երկրներին (որտեղ այն գերազանցում է 80-90%-ը), այլեւ ԱՊՀ երկրներին: Այսինքն` թեեւ Հայաստանը չորս կողմից հեղեղված է դոլարով, սակայն երկրի տնտեսությունը փողի խիստ կարիք ունի: Այս պարադոքսալ իրավիճակը նման է նրան, որ շուրջբոլորը ջրհեղեղ է, բայց բուսականությունը չորանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում