Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ մոդել Բար Ռաֆաելին իր սիրտը նվիրել է իսրայելցի գործարար Ադի Էզրային, որի հետ օրեր առաջ հավատարմության երդում են տվել։ Պսակադրությունն իրականացվել է Իսրայելի Carmel Forest Spa Resort հանգստավայրում, որը գտնվում է Հայֆայից ոչ հեռու։

Բարի ու Ադիի հարսանեկան արարողությանը մասնակցել են նրանց շրջապատը ներկայացնող 300 անձինք։ Պսակադրությունն անցել է եվրոպական լավագույն ավանդույթներով։ Մոտավոր հաշվարկներով՝ այն երիտասարդների համար արժեցել է 330.000 դոլար։











































