Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Համանախագահները խոստովանում են անզորությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել նախօրեին սահմանամերձ գոտում հրադադարի խախտման հերթական բռնկման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցութամբ: Հայտարարության մեջ բավական տարօրինակ է հնչում տողը, թե դժվարանում են արձանագրել հրադադարի խախտման պատասխանատունին, քանի որ կողմերը փոխադարձաբար մեղադրում են մեկը մյուսին:

Այս տողը երևի թե ավելի շատ վկայում է այն մասին, որ խնդիրը ոչ թե պատասխանատուին հստակ բացահայտելն է, այլ հենց համանախագահների միջև առկա անհամաձայնությունը պատասխանատուին մատնանշելու հարցում: Թե ով է դեմ Ադրբեջանի անունը տալուն, երևի թե այնքան էլ դժվար չէ կռահել. հրադադարի խախտման համար Ադրբեջանի պատասխանատվությունը մատնանշելուն կարող է դեմ լինել այն երկիրը, որը սպառազինում է Ադրբեջանին, քանի որ ակամայից, անուղղակիորեն, հրադադարի խախտման համար պատասխանատվությունը ընկնում է նաև այդ երկրի վրա: Իսկ Ադրբեջանին սպառազինող թիվ մեկ և հիմնական պետությունը Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանն է:

Համանախագահների հայտարարության մեջ խոսվում է նաև միջադեպերի հետաքննության մասին: Համանախագահները հայտարարում են, որ կողմերը պետք է հետաքննության մեխանիզմի շուրջ համաձայնության գան: Սա, իհարկե, շատ դժվար է պատկերացնել հենց նույն պատճառով. համանախագահ երկրների տարածաշրջանային շահերն ու նպատակները խիստ տարբեր են, իսկ հետաքննությունը կարող է բացահայտել նրանց որոշակի քայլեր, կամ նրանցից որևէ մեկի որոշակի քայլեր, որոնք բացահայտելը ցանկալի չէ: Եվ այս պատճառով, հուսալ, թե առաջիկայում կարող է լինել սահմանային միջադեպերի հետաքննության արդյունավետ մեխանիզմ, մեղմ ասած, իրատեսական չէ:

Այս տեսանկյունից, համանախագահների հայտարարությունն անզորություն հաստատող հայտարարություն է, հայտարարություն է այն մասին, որ Մինսկի խմբի վրա հնարավոր չէ հույս դնել: Միակ իրատեսականությունն այն է, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նմանօրինակ բռնկումների պարբերական կրկնությանը և գուցե մասշտաբների ավելացմանը:

Համանախագահների հայտարարությունը վկայում է, որ Մինսկի խումբը ի զորու չէ կանխել իրավիճակի նմանօրինակ զարգացումները: Ցանկացած համաձայնություն, անգամ եթե կայացվի, թեկուզ Նյու Յորքում այսօր սպասվելիք արտգործնախարարների Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, միևնույն է, լինելու է ժամանակավոր:

Իրավիճակի վրա իր էական ազդեցությունն է թողնում նաև Հայաստանի անվտանգության համակարգի անորոշությունը: Դե յուրե այն ՀԱՊԿ-ն և Ռուսաստանն է, սակայն դե ֆակտո իրավիճակը պարզապես խայտառակ է: Հայաստանի քաղաքացիական բնակչությունը հրադադարի հետևանքով զոհեր է տալիս այն դեպքում, երբ Հայաստանը մի քանի օր է՝ ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը:

Նման իրավիճակում Ադրբեջանի ոտնձգությունները պարզապես ապտակ են Հայաստանի անվտանգության համակարգին: Ժամանակակից աշխարհում անհատական անվտանգություն հասկացություն գոյություն չունի, անվտանգությունը ժամանակակից աշխարհում համակարգային հասկացություն է: Դրանից դուրս գտնվող պրոցեսները ստանում են անվերահսկելի և տարերային բնութ: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ըստ էության, անվտանգության որևէ համակարգից դուրս են, և սրա վկայությունն է նաև սահմանագոտում Ադրբեջանի սանձարձակության անվերահսկելիությունը: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար ձևական համակարգ է, միաժամանակ այն կաշկանդում է իրական համակարգի ուղղությամբ աշխատանքները: Արդյունքում Ադրբեջանը իր սանձարձակության մեջ դառնում է անկաշկանդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում