104-ամյա Գրեյս Բրեթը, որն արդեն ծոռներ ունի, աշխարհի ամենատարեց փողոցային նկարիչն է: Ավելին՝ տատիկը համագործակցում է ընդհատակյա կազմակերպության հետ, որն իր արվեստով գրավում է Շոտլանդիայի Բորդերս կոմսությունը: Խոսքը հելյունագործության մասին է՝ հայտնում է kulturologia.ru-ն:
Ինչ վերաբերում է ընդհատակյա խմբին՝ խոսքը Souter Stormers խմբի մասին է, որը միավորում է ստեղծագործող տարբեր մարդկանց, որոնց ընդհանուր նպատակը հարազատ տարածքները գեղեցկացնելն ու ավելի բազմազան դարձնելն է: Գրեյսը ոգեշնչել է նրանց:
«Ես մտածեցի, որ իսկապես լավ գաղափար է՝ զարդարել քաղաքը ու միաժամանակ վայելել հյուսելը,- պատմում է Գրեյս Բրեթը:- Ինձ դուր է գալիս, որ իմ աշխատանքներն այդքան շատ մարդ է տեսնում, և որ նրանք դրանք համարում են գեղեցիկ ու գրավիչ»:














































