Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում Հայաստանի և Դաղստանի բնակիչների միջև տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք:
Ինչպես հաղորդում է MK-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին, նախօրեին, տեղի ժամանակով ժամը 23.40-ին, Մոսկվայի «Շարմանկա» ռեստորանի մոտ կռվել են Հայաստանի 10 և Դաղստանի 3 քաղաքացիներ: Հակամարտության հետևանքով տրավմատիկ զենքից ոտքի վնասվածք է ստացել 26-ամյա մի տղամարդ: Վնասվածքներ են ստացել նաև 41 և 44-ամյա երկու տղամարդ:
Տուժածները հոսպիտալացվել են, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցներին հաջողվել է թաքնվել: Միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու իրավախախտ անձանց ինքնությունը: