Գերմանիայի ազգային Lufthansa ավիաընկերությունը հաջորդ ամառվանից թույլ կտա ուղևորներին թռիչքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից։
Lufthansa-ի ղեկավարության պլանների համաձայն՝ ուղևորները կարող են ստուգել էլփոստը, մուտք գործել Facebook և ուղարկել ակնթարթային հաղորդագրություններ նույնպիսի արագությամբ, որին սովոր են ցամաքում։
Սպասվում է, որ գերմանական ավիափոխադրողի օրինակին կհետևեն նաև այլ ավիաուղիներ, օրինակ՝ British Airways-ը, իսկ մինչ 2017-ի ամառ բջջայինի կիրառումը օդանավում կդառնա նորմա՝ հայտնում է Daily Mail-ը։
Ավանդական կերպով զանգահարել չի թույլատրվի։ Սակայն ուղևորները կարող են ընկերների ու գործընկերների հետ շփվել ձայնային ծառայությունների միջոցով, որոնք աշխատում են համացանցով, օրինակ՝ Skype-ի։











































