«Բեշիկտաշ»-ի կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման հայտարարել է, որ չի ասկանում այն մարդկանց, ովքեր քննադատում են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Այդ կապակցությամբ Կուարեժման նշել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի վաստակը:
«Չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ համարձակվում քննադատել Ռոնալդուին այն ամենից հետո, ինչ նա արել է ֆուտբոլում: Քրիշտիանուն յուրօրինակ հոգեբանություն ունեցող ֆուտբոլիստ է: Երբեք չեմ հանդիպել ավելի հզոր խաղացողի:
Յուրաքանչյուր մրցաշրջանում նա 50-60 գոլ է խփում, պայքարում «Ոսկե գնդակ»-ի համար: Կարծում եմ՝ քննադատություններն ու անարդար վերաբերմունքը միայն ավելի են ուժեղացնում Ռոնալդուին»,- TSF-ը մեջբերում է Կուարեժմայի խոսքերը:










































