Wednesday, 08 05 2024
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց

Բերեզովսկու ընկերուհին The New Times-ին պատմել է Պուտինին ուղղված գործարարի նամակի մասին

Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու մոտ ընկերուհին՝ Կատերինա Սաբիրովան, հաստատել է Վլադիմիր Պուտինին հղված նամակի գոյությունը, որում Բերեզովսկին ներողություն է խնդրել ՌԴ նախագահից և հայրենիք վերադարձի հնարավորություն հայցել: Սաբիրովայի հարցազրույցը լույս կտեսնի The New Times-ի ապրիլմեկյան համարում: Հարցազրույցից Facebook-ում հատվածներ է հրապարակել The New Times-ի գլխավոր խմբագիր Եվգենիա Ալբացը:

«Այո, ես տեսել եմ նամակի ձեռագիր տեքստը: Նա ինձ համար կարդացել է դա: Նա ներողություն է խնդրել և վերադարձի հնարավորություն հայցել»,- Սաբիրովային մեջբերում է թերթը:

Նա պատմել է, որ Բերեզովսկին հեռախոսով ժամերով քննարկել է նամակ գրելու մտահղացումը իր կնոջ՝ Ելենա Գորբունովայի հետ: Սաբիրովայի խոսքով՝ օլիգարխը հայտարարել է, որ դա նրա միակ հնարավորությունն է: 2012-ի վերջին Սաբիրովան Բերեզովսկու առանձին արտահայտություններից հասկացել է, որ նա արդեն նամակն ուղարկել է Կրեմլ և պատասխանի է սպասում:

Աղջիկը, որի հետ օլիգարխը մտերիմ է եղել իր կյանքի վերջին մի քանի ամիսներին, հաստատում է, որ դատարանում Ռոման Աբրամովիչին պարտվելուց հետո Բերեզովսկին դեպրեսիայի մեջ էր, դադարել էր տանից դուրս գալ, գրեթե ոչ մեկի հետ չէր շփվում, ասում էր՝ չգիտի, թե ինչ է լինելու հետագայում:

Այնուհանդերձ, Սաբիրովան կասկածում է, որ նա կարող էր ինքնասպանության դիմել: Մարտի 22-ին՝ մահից մեկ օրից էլ քիչ ժամանակ առաջ, Բերեզովսկին զանգահարել է նրան և հայտնել, որ Թել Ավիվ է մեկնում, որտեղ նրանք պետք է հանդիպեին օդանավակայանի VIP սրահում: Սաբիրովայի խոսքով՝ ձայնը սովորականից լավ էր:

Այն մասին, որ Բերեզովսկին Պուտինին նամակ է գրել՝ խոստովանելով իր սխալները, գործարարի մահից հետո հայտնել էր ՌԴ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Պեսկովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում