ԱՄՆ-ում հերքել են առաջիկա տարում ամերիկյան նոր ատոմային B61-12 մարտագլխիկների տեղակայման մասին մտադրությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից միջուկային անվտանգության ազգային վարչության մամլո ծառայության ղեկավար Շելլի Լավերը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«B61-12-երի սերիական արտադրությունը կսկսվի 2020 ֆինանսական տարուց ոչ շուտ»,- հստակեցրել է Լավերը։ Այդ առնչությամբ նա սխալ է համարել տեղեկությունները 2016-ին Եվրոպայում նման մարտական լիցքեր տեղակայելու մասին։
B61-12-ը նոր խոսք է սպառազինությունում։ Դրա առաջին փորձարկումը կատարվել էր ԱՄՆ-ում հուլիսի 1-ին։ ԱՄՆ-ում լիցքն անվանում են «կառավարվող ատոմային ավիառումբ»։









































