ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում քննարկել են երկու երկրների շուրջ գազի թեման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է RIA Novosti-ն:
«Քննարկվել են նաև գազի հետ կապված հարցը: Օրակարգը ծավալուն է: Գործերը մի փոքր դանդաղում են կապված այն բանի հետ, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններ են նախատեսվում»,- ասել է նա:
«Իսկ «Թուրքական հոսք»-ի շուրջ աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է Պեսկովը:









































