Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում չի մասնակցի Fox News հեռուստաալիքի շոուին, հաղորդում է Mediaite-ը:
Նախ, Թրամփը Twitter-ի իր էջում սկսել է բացասական գրառումներ անել հեռուստաալիքի հաղորդավարուհի Մեգին Քելիի հասցեին, որը մինչ այդ եթերում շփվում էր միլիրդատիրոջն աջակցող հյուրի հետ: Դա Թրամփի հանդեպ քննադատություն առաջացրեց Քելիի գործընկերների` Գրետա Վան Սուսթերենի և Բիլ Օ’Ռայլիի կողմից:
«Վերջերս Fox News-ն իմ նկատմամբ շատ անարդարացի է վարվել, այդ պատճառով էլ ես որոշել եմ, որ մոտ ապագայում չեմ մասնակցի Fox-ի շոուներին»,- գրել է նա:








































