Անգլիական «Լիվերպուլ»-ը հերքել է այն շշուկները, թե իբր ակումբը հետաքրքրված է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի ծառայություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ ներկա պահին «կարմիրներ»-ը նոր գլխավոր մարզչի կարիք չունեն:
Հիշեցնենք, որ նախկինում իտալացի մասնագետն աշխատում էր Մադրիդի «Ռեալ»-ում:







































